ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Օրենսդրական կարգավորման հարց չկա. չցանկանային, չէին պարգևատրվի

Օրենսդրական կարգավորման հարց չկա. չցանկանային, չէին պարգևատրվի
29.01.2019 | 18:29

Օրեր շարունակ սոցիալական ցանցերի թիվ մեկ թեման՝ պարգևավճարները, պատճառ են դարձել, որ խորհրդարանական մեծամասնությունն Ազգային ժողով հրավիրի ՊԵԿ նախագահին ու պարզաբանումներ ստանա:


Սա անխոս, վկայում է այն բանի, որ հասարակության լայն ճնշման ներքո իշխանությունը ինչ-որ ձևով ականջալուր է լինում հասարակության տրամադրություններին: Այսօր խորհրդարանում ՊԵԿ ղեկավարի հետ ունեցած քննարկումից հետո «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասել է, թե «վերջին շրջանում աղմուկ հանած պարգևատրումների խնդիրը պետք տարբեր տեսանկյունից դիտարկել։ Մի կողմից օրենսդրական կարգավորում կա, որը հնարավորություն է տալիս պետական ապարատում պարգևավճարներ տրամադրելու, մյուս կողմից էլ կա անարդարության զգացումը, որը բարձրացվեց հանրային կերպով»։


Մակունցի ասածների մեջ վերերկրային ճշմարտություններ կամ արդարացումներ փնտրելու կարիք չկա: Եթե օրեսդրությունը թույլ է տալիս պարգևավճար տալ աշխատակիցներին, ապա դա բնավ չի ենթադրում, թե պարգևավճարները պարտադիր պետք է ինչ-որ գերատեսչության խոշոր ձկների գրպանը մտնեն: Աղքատության ու հավասար հնարավորությունների մասին զօրուգիշեր ելույթներ ունեցող իշխանավորներն այդ գումարները կարող էին ամենատարբեր օղակներին նվիրաբերել: Բայց չեն արել, հետևաբար հիմա արդարացնելը, թե դա օրեսդրական կարգավորման հարց է, մեղմ ասած համոզիչ չէ:


Համոզիչ չէ նաև մեկ այլ տեսանկյունից. նոր իշխանությունների համար բնավ դժվար չէր փոփոխել օրենքի համապատասխան դրույթը, հաստատել ԱԺ-ում ու «խուսափել» այդ չարաբաստիկ պարգևավճարներից: Այսպես ասած՝ քաղաքական կամք էր անհրաժեշտ, որը չի եղել, երևի որովհետև այդ գործընթացի կյանքի կոչումը մեծ չինովնիկների ախորժակին վայիս կլիներ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ